ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Միգրանտների դեմ սկսվում է սնանկացման գործընթաց

Միգրանտների դեմ սկսվում է սնանկացման գործընթաց
27.09.2013 | 12:46

Վերջին շրջանում մեծ հետապնդում է իրականացվում Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ներգաղթյալների, առավել ևս աշխատանքային միգրանտների նկատմամբ: Այլազգիների նկատմամբ վերաբերմունքի նման կտրուկ շրջադարձն սկսվեց հայազգի վարորդի հետ կապված հայտնի դեպքից հետո: Նախ` ՌԴ նախագահը հրաման արձակեց Ռուսաստանի տարածքը «զտել» այն միգրանտներից, ովքեր անօրինական հիմունքներով են բնակություն հաստատել իր պետության սահմաններում և պահել միայն լավագույն աշխատուժը, մասնագետներին, ովքեր կծառայեն ի հօգուտ իր երկրի զարգացման ու առաջընթացի: Եվ իսկապես, կարճ ժամանակում շատ «խոպանչիներ», ովքեր իրենց երկրում աշխատանք չգտնելով մեկնել էին ՌԴ, վերադարձան հայրենիք` պատճառաբանելով, որ գործ չկա, և ճնշումն իրենց նկատմամբ մեծացել է:
Միգրանտները բոլոր ժամանակներում էլ կեղծ փաստաթղթերով ապրել և աշխատել են Ռուսաստանում, դա ոչ ոքի համար նորություն չէ: Նրանց մեծամասնությունը չի կարողանում օրինական գրանցվել, որովհետև դա մեծ գումարնների հետ է կապված, իսկ բանվորությամբ զբաղվող մարդը չի կարող նման «ճոխություն» իրեն թույլ տալ: Երեկ ՌԴ Պետդուման նոր որոշում է ընդունել, որի համաձայն կեղծ փաստաթղթեր օգտագործող օտարերկրյա քաղաքացիները կպատժվեն ահռելի տուգանքներով: Սա մեծ հարված է միգրանտներին, առաջին հերթին` ֆինանսական: ՈՒստի կարելի է ասել, որ սնանկացման գործընթաց է սկսվում միգրանտների նկատմամբ: Այս որոշումը կստիպի շատ օտարերկրացիների ինքնակամ լքել Ռուսաստանը:
Համապատասխան օրինագիծը մոտ օրերս կքննարկվի Պետդումայում: Կեղծ փաստաթղթով աշխատանքի տեղավորվելը, կեղծ միգրացիոն քարտերի, անհատական բուժգրքույկների առկայության դեպքում միգրանտները կպատժվեն 20-80 հազար ռուբլով: Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների կողմից օրենքի խախտման, կեղծ փաստաթղթերի, ինքնութունը չբացահայտված և ընդհանրապես քաղաքացիություն չունեցող անձանց, ըստ որոշման, պետք է արտաքսել Ռուսաստանի Դաշնությունից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ